
ԺՀ կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Վարչախմբի կողմից նախաձեռնած սահմանադրության փոփոխության համար չկա հանրային պահանջարկ և ժամանակավրեպ է, ավելին` պատվիրատուն Ս.Սարգսյանն է, որով լուծվում է իր և իրենց կլանի կողմից վերստին իշխանությունն ուզուրպացնելու խնդիրը, որին, ինչպես միշտ, աջակցել և շարունակում են աջակցել Հանրապետական խունտան, նրա կցորդ կուսակցությունները` նպատակ ունենալով ապահովել իրենց սանձարձակ և ցոփ կենսակերպի շարունակելիությունն ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների:
Վերոհիշյալ այսպես կոչված խունտան վերջին 18 տարիների ընթացքում տարատեսակ «քաղաքական» աճպարարությամբ Հայաստանը հասցրեցին համընդհանուր փլուզման շեմին` բարոյահոգեբանական մթնոլորտը հասցնելով պետական անվտանգությունը վտանգելու եզրագծին, որը հղի է անդառնալի հետևանքներով:
Ցավոք, խունտային սպասարկելու և բաղրամյան 26-ի հաճախորդ դառնալու հայտ են ներկայացրել երբեմնի ընդդիմադիր մեր գործընկերները:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դեմ է սահմանադրության փոփոխությանը և մասնակցելու է այն գործընթացներին, որոնք կանխելու են հանրաքվեն, միաժամանակ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը և հարմար պահը` նախաձեռնելով վարչախմբի հեռացումը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ
04.10.2015թ