Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Լևոն Հ.-ն:
«Ինտեր» հեռուստաալիքի լրագրող Ռոման Բոչկալան Facebook-ի իր էջում հրապարակել է Սիրիայի մայրաքաղաքի լուսանկարները, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ: Նրա խոսքով՝ ամբողջ Դամասկոսում կառուցված են բլոկպոստեր:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Պետությունը միշտ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը, առաջնահերթ լուծում տալիս այստեղ առկա խնդիրներին, իրականացնում տարբեր ծրագրեր` դպրոցների կառուցման ու վերակառուցման, արդի պահանջներին համապատասխան պայմանների ստեղծման, կրթության մակարդակի շարունակական բարձրացման ուղղությամբ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Միրաքյան նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Գագիկ Հ.-ին, ով հոկտեմբերի 1-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
95 փախստականի դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Press TV հեռուստաալիքին:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Կիևյան կամրջից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Volkswagen ընկերության հետ կապված սկանդալը ոչ մի կերպ չի արտացոլվի աշխարհում գերմանական արդյունաբերության վրա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են Հին Հռոմի ժամանակ կառուցված Հաղթական կամարը, հայտնում է Հնագույն հուշարձանների պահպանության սիրիական պետական գործակալությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 02.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայի նախանշաններով, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արտենի գյուղի բնակիչ` 2013 թ. ծնված Թ. Օ.-ը:
Հոկտեմբերի 4-ի կյանքից անժամանակ հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը: Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00, Սբ. Հովհաննես եկեղեցում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Վերոնշյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /19 արկ/, 82 /1 արկ/և 120 /1 արկ/ մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 /17արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ոստիկանության քրեական հետախուզուևթյան գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 41 հասցեի մոտից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Էմիլ Հ.-ին:
Մինչ Ադրբեջան փախչելը հանրությանը քաղաքացիական ակտիվիստ ներկայացող Վահան Մարտիրոսյանի կողմից տուժած քաղաքացու՝ Ռուզան Մարգունու կարծիքով՝ այժմ Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանը երբեք էլ հոգեկան խնդիրներ չի ունեցել՝ հաշվարկված է գործել, գումարը հափշտակել և հեռահար նպատակներով հայտնվել է Ադրբեջանում:
Խաչը թալիսման չէ, և ոչ էլ՝ զարդ: Այն նշան է քրիստոնեական դավանանքի:
Վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ում եղել է զանգվածային կրակոցների 90 դեպք: Այդ թվում նաև հինգշաբթի օրը տեղի ունեցած Ռոսբերգի քոլեջի զանգվածային սպանությունը:
Հակառակորդը սեպտեմբերի 25-ին հենց այս զորամասի պահպանության տեղամասն էր հրետակոծել: 4 զոհվածների և մի քանի վիրավորների մարտական ընկերների համար կորստի ցավը մեծ է:
2015թ. հուլիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման և զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գագիկ Հարությունյանի բանախոսությունը նվիրված էր սահմանադրական կարգի տեսությանն ու միջազգային փորձին, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանը, առաջարկվող հայեցակարգին ու ներկայացված նախագծին: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ նույնիսկ անկախ բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներից, քննարկումների ընթացքը կարեւոր է հայ իրականության մեջ սահմանադրական մտածողության ու մշակույթի զարգացման տեսանկյունից:
Ցանկացած զգեստում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ճիշտ ընտրված պայուսակը՝ լինի դա կլատչ, թե ծավալուն շոփեր:
Ell-ն առաջարկում է նոր սեզոնին ընդառաջ՝ եղունգների լաքերի հավաքածուն ընդլայնել՝ դրանց գույները ընտրելով այնպես, ինչպես արվեստի ստեղծագործությունները:
Մարդը ստեղծված է ազատ և կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ապագան փնտրել սուրճի մրուրի կամ խաղաթղթերի մեջ` վիրավորական է հենց այդ անհատի համար։
Ձկան յուղի բաղադրության մեջ մտնում են մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և օմեգա-3 թթուներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին՝ դրա լիարժեք աշխատանքի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ձկան յուղի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի, ինչպես նաև՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Բժշկական ծառայություններն օրեցօր թանկանում են, ու մարդիկ ստիպված են բուժման ու պրոֆիլակտիկայի այլընտրանքային եղանակներ որոնել: Նման մեթոդների թվին է պատկանում նաև ռեֆլեքսոթերապիան, որը հնուց օգտագործվում է մարմնի ու բանականության բուժման համար:
Ծագումով պակիստանցի ամերիկացի դիզայներ Բենազ Ֆարախին ստեղծել է կանացի հագուստ, որն ի վիճակի է փոխել իր արտաքին տեսքը տղամարդու հայացքի ներքո, գրում է The Daily Mail-ը:
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Chloe-ից հետո հագուստի իր նոր հավաքածուն է ցուցադրել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մտերիմ ընկեր Օլիվիե Ռուստենը, ով առիթը բաց չի թողել իր հավաքածուն ներկայացնելու համար Փարիզ հրավիրել Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեններին: