Ինչպե՞ս ջրիկացնել խիտ արյունը
7 մթերքներ, որ խորհուրդ են տալիս օգտագործել սրտաբանները
Արյան վիճակը մարդու սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարևորագույն ցուցիչն է։ Դրանից է կախված բոլոր օրգանների ու բջիջների կենսագործունեությունը։ Եթե այն չափազանց կպչուն է, խիտ, ապա նրա գլխավոր, տրանսպորտային ֆունկցիան բարդանում է։ Որպես հետևանք՝ կարող է խաթարվել օրգաններին արյուն մատակարարելու պրոցեսը, որն իր հետևից անխուսափելիորեն կբերի վարիոզի ու թրոմբոզի զարգացում։ Ընդ որում, միևնույն ժամանակ՝ մեծանում է նաև ինսուլտ և ինֆարկտ առաջանալու ռիսկը։
Ինչպես իջեցնել արյան խտությունը
1-ին. աստիճանաբար թողեք ծխելը, եթե դեռ դա չեք արել։ Ձեր քաշը պահեք նորմայի մեջ ու շատ մաքուր ջուր խմեք, բացի թեյից, հյութերից ու կոմպոտներից։
2-րդ. Ձեր սննդակարգը լրացրեք այնպիսի մթերքներով, որոնք ջրիկացնում են արյունը։
Դրանք սալիցիլաթթվով, օմեգա-3 ճարպաթթուներով, յոդով ու E վիտամինով հարուստ մթերքներն են։
Ո՞ր մթերքներն են ջրիկացնում արյունը՝
1. Ձիթապտղի յուղ
Այս օգտակար մթերքը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ ու E վիտամին, որոնք էլ հենց ջրիկացնում են արյունը։
2. Հատապտուղներ
Ելակը, ազնվամորին, հապալասը, մոշը, բալը սալիցիլաթթվով հարուստ հատապտուղներ են։ Կարգավորում են արյան խտությունը ու նվազեցնում բորբոքումները։ Այս մթերքներն օգտագործելով՝ կարելի է առողջացնել օրգանիզմը ու հաղթահարել տարատեսակ հիվանդություններ։
3. Կոճապղպեղ
Բացի նրանից, որ կոճապղպեղը ջրիկացնում է արյունը, այն նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը ու արագացնում է նյութափոխանակությունը։ Այն պետք է զգուշորեն օգտագործեն առիթմիա ու արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ։
4. Ընկուզեղեն և սերմեր
Օրը մի բուռ ընկուզեղեն կամ սերմեր ուտելով՝ դուք ջրիկացնում եք արյունը և էականորեն նվազեցնում սրտի և անոթների հիվանդություններին ռիսկը։ Դրանք սալիցիլատների, E վիտամինի ու օմեգա ճարպաթթուների աղբյուր են հանդիսանում։
5. Դարչին
Դարչինն օրգանիզմի վրա ազդում է՝ որպես հզոր հակակոագուլյանտ, և այդ ամենը՝ նրա կազմի մեջ եղած կումարինի շնորհիվ։ Այս նյութն ունակ է նվազեցնել նաև ճնշումը, հանել բորբոքումներն ու պակասեցնել ուռուցքների զարգացումը։
6. Սխտոր
Այս մթերքի օգնությամբ մեր տատիկները պաշտպանվում էին սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից։ Այն պակասեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ ու նրա թթվայնությունը ճարպային կուտակումներում, ինչպես նաև կարգավորում է ճնշումը։ Այն նաև ջրիկացնում է արյունը՝ նվազեցնելով թրոմբներ առաջացնելու նրա ունակությունը։ Բուժման համար հարմար են՝ ինչպես հում սխտորը, սխտորի փոշին և էքստրակտը, այնպես էլ՝ յուղը։
7.Կծու պղպեղ
Կարմիր կծու պղպեղի բաղադրության մեջ մտնում է կապսաիցին, որն ուժեղացնում է արյան շրջանառությունը, մեծանում դեպի օրգաններ արյան հոսքը և պակասեցնում է նրա մակարդելիությունը։
Շատերն ասպիրին են օգտագործում արյունը ջրիկացնելու համար, բայց այն չի կարելի օգտագործել առանց բժշկի ցուցումների։ Ասպիրինն այնքան էլ անվնաս չէ։ Կանոնավոր օգտագործման դեպքում այն կարող է վնասել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը՝ հարուցելով գաստրիտ ու խոցեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը