Բժիշկը նշել է հոգեկան առողջությունը բարելավող լավագույն դիետան

Էնդոկրինոլոգ Գուստավո դե Օլիվեյրան նշել է, որ հոգեկան առողջությունը կարող է բարելավվել սննդակարգի միջոցով: Այս մասին գրում է Terra հրատարակությունը:

Դե Օլիվեյրան խորհուրդ է տվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների սննդակարգում ներառել հատապտուղներ, սաղմոն, ընկույզ և մուգ կանաչ բանջարեղեն: Սրանք նվազեցնում են օրգանիզմում ընդհանուր բորբոքումը, որը բացասաբար է անդրադառնում հոգեկան հավասարակշռության վրա:

Նա հավելել է, որ ֆերմենտացված սննդամթերքները, ինչպիսիք են բնական մածունը և կեֆիրը, նպաստում են աղիքային մանրէների աճին, որոնք արտադրում են սերոտոնին՝ երջանկության հորմոնը:

Տրամադրության հանկարծակի փոփոխություններից խուսափելու համար բժիշկն առաջարկում է շաքարը փոխարինել կարտոֆիլի, վարսակի և քինոայի մեջ պարունակվող բարդ ածխաջրերով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս