Բաժիններ՝

«Ղռեր»-ում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Եղեգնաձոր քաղաքի «Ղռեր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի՝ հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է մոտ 35 տարեկան տղամարդու դի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս