9 բնական միջոց՝ մազերին փայլ տալու համար
Steptohealth.ru կայքը ներկայացրել է 9 բնական միջոց՝ մազերին փայլ տալու համար:
1. Գարեջուր: Եթե մազերը խամրած են, գարեջուրը կօգնի դրանց վերադարձնել փայլն ու գեղեցկությունը: Գարեջուրն արևի տակ դրեք մոտ մեկ ժամ, որպեսզի դրանից դուրս գա գազը: Ապա քսեք լվացած մազերին, 20 րոպե անց լվացեք սառը ջրով՝ ավելացնելով մազերի կոնդիցիոներ:
2. Խնձորի քացախ: Այս միջոցը ձեզ կօգնի ազատվել ներկերի և այլ քիմիական միջոցների արդյունքում խամրած մազերից և կվերադարձնի դրանց ուժն ու փայլը: Կես բաժակ ջրի մեջ կես բաժակ խնձորի քացախ ավելացրեք և լավ խառնեք: Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել մազերը լվանալուց հետո: Այն քսեք մազերին, թողեք 2-3 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
3. Մեղր: Ժողովրդական բժշկության մեջ մեղրը հաճախ օգտագործվում է՝ որպես բուժիչ և գեղեցկության միջոց: Պատճառն այն է, որ մեղրը մի շարք նյութեր է պարունակում, որոնք ընդունակ են առողջացնել մեր օրգանիզմը, լավացնել մաշկը, դրական ազդեցություն ունենալ մազերի վրա: Մեղրի մեջ պարունակվող նյութերը կօգնեն ձեր մազերն ավելի փափուկ դարձնել, դրանց բնական փայլ կհաղորդեն: 3 գդալ մեղրը խառնեք քիչ քանակով տաք ջրի հետ: Լավ խառնեք, մինչև ստացվի միատարր զանգված և քսեք մազերին: 20 րոպե անց լվացեք մազերը տաք ջրով: Արագ արդյունքի հասնելու համար կրկնեք սա ամեն շաբաթ:
4. Կիտրոնի հյութ: Կիտրոնը ևս օգտակար նյութերով հարուստ միջոց է համարվում: Այն մի խումբ հանքանյութեր է պարունակում, ինչպես նաև՝ վիտամին C, B և E է պարունակում: Կիտրոնը հիանալի միջոց է մազերը խնամելու համար, քանի որ այն ձեզ կօգնի արագ, արդյունավետ և բնական միջոցով մազերին վերադարձնել փայլն ու էլաստիկությունը: Կիտրոնի հյութը խառնեք մեկ բաժակ ջրի հետ, մազերը լվանալուց հետո քսեք մազերին, թողեք 15 րոպե, ապա մազերը լվացեք սառը ջրով: Արագ արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան շաբաթվա ընթացքում կրկնեք 2 անգամ:
5. Սուրճ: Սուրճն ու նրա հատկանիշները ձեզ կօգնեն վերականգնել մազերը, որոնք վնասվել են բարձր ջերմաստիճանի, մազահարդարիչի և մազերի արդուկի չափազանց հաճախ օգտագործման արդյունքում: 2 բաժակ թունդ սուրճ պատրաստեք և սպասեք մինչև սառչի: Ապա սուրճը քսեք լվացած մազերին և թողեք 20 րոպե: Լվացեք մազերը տաք ջրով՝ ավելացնելով կոնդիցիոներ:
6. Գազար: Գազարն օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ օգտագործվում է՝ որպես մազերը խնամելու միջոց: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, գազարի կազմի մեջ մտնող նյութերն օգնում են ամրացնել մազերը և վերադարձնել դրանց բնական փայլն ու էլաստիկությունը: 1 կամ 2 գազարը լվացեք, մանրացրեք, քսեք մազերին, 15-20 րոպե պահեք և լվացեք տաք ջրով:
7. Ավոկադո: Ավոկադոն համարվում է լավագույն միջոցներից մեկը՝ մազերին փայլ հաղորդելու համար: Այն փոքր մասերի բաժանեք, քսեք մազերին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, 30 րոպե պահեք: Ապա մազերը լվացեք տաք ջրով:
8. Մայոնեզ: Եթե ձեր մազերը կորցրել են փայլն ու ամրությունը, ավելի թույլ են դարձել, ապա մայոնեզը կարող եք օգտագործել՝ որպես բնական կոնդիցիոներ: Այն մազերին փայլ և գեղեցկություն կհաղորդի: Մայոնեզը քսեք մաքուր մազերին և թողեք 15 րոպե, ապա լավ լվացեք: Ուշադիր եղեք. եթե ձեր մազերը յուղոտ են, ապա այս դիմակն անհրաժեշտ չէ: Այն խորհուրդ է տրվում օգտագործել չոր կամ նորմալ մազեր ունեցողներին:
9. Մրգեր: Որոշ մրգեր, ինչպիսին են բանանը,մանգոն, հատուկ կոմպոնենտներ են պարունակում, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ վնասված մազերի վրա: Բանանից կամ մանգոյից պատրաստված կոնդիցիոները մազերին վերադարձնում է փայլը, իսկ վնասված և կոշտացած մազերն ավելի փափուկ է դարձնում:
Թարգմանությունը 168.am-ի