Կառավարության նիստում քննարկվել է դրամի արժեզրկումը

ՀՀ կառավարության նիստում այսօր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արժութային շուկայի մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և փոխարժեքի տատանողականության աճին:

«Մեր վերջին հայտարարություններին ուղղված էին սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր, և չմասնագիտացված անձանց մոտ ակնալվող օգուտի փոխարեն կարող են հացնել նաև զգալի վնասների»,- ասաց նա՝ նշելով, որ գործի են դրել իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքներն ու միջոցները:

«Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Համեմատությամբ ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևէ խնդիր չենք տեսնում»,- հավեեց նա:

ԿԲ փոխնախագահը հավաստիացրեց, թե բանկային համակարգի կայությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ գների կայունության հետ կապված զգալի ռիսկեր այս պահի զարգացումներով չեն տեսնում. «Գնաճի ցուցանիշը 2014-2015թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ տատանումների թույլատրելի միջակայքում՝ք 4 +-1.5 տոկոսի շրջանակներում»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց հաջորդ նիստին կառավարությանը ներկայացնել ապրանքների գնաճի մասին տեղեկատվություն: «Ներկայացրել եք մեկ անգամ, ես ծանոթ եմ, մոտ 5 տոկոսի շրջանակներում կար գնաճ, բայց նաև հասարակության մեջ կա այնպիսի կարծիք, խոսակցություններ, որ գնաճը 10 տոկոս, 15 տոկոս է: Որպեսզի նաև փարատենք այդ խոսակցությունները կասկածները, ես խնդրում եմ  կառավարության հաջորդ նիստին ներկայացնել հաջորդ 10 օրերի ապրանքների գների աճը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս