Բրազիլիայի և ԱՄՆ պաշտոնյաները համաձայնել են առևտրային հարցեր քննարկելու համար հանդիպել Վաշինգտոնում

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեիրան և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայնության են եկել Վաշինգտոնում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ՝ առևտրային հարցերը քննարկելու նպատակով. այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բրազիլիայի կառավարությանը:

Նշվել է, որ կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ռուբիոն առաջարկել է անձամբ հանդիպել Վիեիրայի հետ՝ Բրազիլիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում առաջնային հարցերը քննարկելու համար։Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուբիոյի զանգն իր և նախագահ Դոնալդ Թրամփի միջև օրեր առաջ տեղի ունեցած զրույցի շարունակությունն էր։

Տեղական ռադիոկայանին տված հարցազրույցում Բրազիլիայի նախագահն ասել է, որ զարմացած է Թրամփի հետ զրույցի արդյունքներից: Զրույցի  ընթացքում բրազիլական կողմը խնդրել է վերացնել դեպի ԱՄՆ բրազիլական ապրանքների արտահանման մաքսատուրքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031