Թուրքիան 3.5 %-ով ավելացրել է արտահանումը դեպի հարևան երկրներ

Թուրքիան 2025-ի հունվար–սեպտեմբեր ամիսներին Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան, կատարած արտահանման ծավալներն ավելացրել է 3.5%-ով՝ դրանք հասցնելով 20.3 մլրդ դոլարի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի առևտրի նախարարության համաձայն՝ հարևան երկրների շարքում ամենաշատ արտահանումներն իրականացվել են դեպի Իրաք՝ մոտ 7.4 մլրդ դոլար, Բուլղարիա՝ 3.4 մլրդ դոլար, Հունաստան՝ 2.7 մլրդ դոլար և Վրաստան՝ 1.8 մլրդ դոլար: Արտահանման առումով առավել մեծ աճ նկատվել է դեպի Սիրիա (+51%), Հունաստան (+9.2%) և Բուլղարիա (+6.2%) արտահանված ապրանքների ծավալում:

Նշվել է նաև, թե որ ապրանքներն են ամենից շատ արտահանվել Թուրքիայից դեպի հարևան երկրներ: Դրանք են քիմիական նյութերը, հատիկավոր մշակաբույսերը, սերմերը և պողպատը: Արտահանման նվազագույն ցուցանիշը գրանցվել է ծաղիկների և պարարտանյութերի, գետնանուշի և չորացած մրգերի պարագայում:

Պաշտոնական տվյալներում ոչինչ չի նշվում սահմանակից հարևան Հայաստանի Հանրապետության մասին։

Տեսանյութեր

Լրահոս