Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, և զոհվելուց շուրջ երկու ամիս անց է միայն հնարավոր եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից. նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա և՛ հոգեհանգստի, և՛ հուղարկավորության արարողությունները՝ ժամը 12.00-14.00:

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Արմենուհի Կյուրեղյանին, նրա ընտանիքի անդամներին և մտերիմներին։

 

Տեսանյութեր

Լրահոս