ԱՊՀ երկրները կհաստատեն «ԱՊՀ Պլյուս» ձևաչափը

«ԱՊՀ Պլյուս» նոր ձևաչափ ստեղծելու որոշումը Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարները կկայացնեն հոկտեմբերի 10-ին. հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Մուխրիդդինը նշել է, որ նոր ձևաչափը լրացուցիչ հնարավորություններ կբացի արտաքին գործընկերների հետ համագործակցության զարգացման համար։

«Վաղը պետությունների ղեկավարները կորոշեն ստեղծել «ԱՊՀ Պլյուս» անվամբ նոր ձևաչափ, որը նոր հնարավորություններ կբացի արտաքին գործընկերների հետ փոխգործակցության համար»,-ասել է նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ մասնակից երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկել ԱՊՀ-ի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, այդ թվում՝ ապահովելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ բանաձևի ընդունումը Համագործակցության հետ համագործակցության վերաբերյալ։

Վերջերս հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ոլորտին, այդ թվում՝ փոխադարձ ներդրումների ավելացմանը և ԱՊՀ երկրների էներգետիկ ներուժի օգտագործմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031