Բաժիններ՝

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավոր

Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 18։25-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։

«Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել են, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս