Միայն Նիկոլն է, որ խնդիրը «լուծեց» այնպես, որ ընդունելի լինի բացառապես ադրբեջանցիների ու թուրքական աշխարհի համար. Արտակ Զաքարյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այնուամենայնիվ, գիտակցում է Արցախի հանձնման հարցում իր աններելի մեղքերը: Երևում է, որ իրեն հանգիստ չի տալիս հայրենադավությունը:

ՀՀ նախագահների կառավարման յուրաքանչյուր ժամանակահատված ուներ իր առանձնահատկությունը՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով:

Սերժ Սարգսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Ռոբերտ Քոչարյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Լևոն Տեր Պետրոսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Երեքն էլ բանակցում էին այնպես, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի միջազգային ճանաչման ներքո՝ հենված միջազգային սկզբունքների վրա:

Միայն Նիկոլն է, որ խնդիրը «լուծեց» այնպես, որ ընդունելի լինի բացառապես ադրբեջանցիների ու թուրքական աշխարհի համար:

Նիկոլի այսօրվա մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել ղարաբաղի հարցը» վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը: Նա ստիպված է ապրել այդ ծանր մեղքով և գիտակցում է դա:

2019թ. նա ունեցել է հնարավորություն արցախյան հարցը լուծել այնպես, որ Արցախն ամբողջությամբ լիներ հայկական և Ադրբեջանից դուրս: Բա ինչի՞ չի լուծել հարցը, և ու՞ր է իրեն փոխանցված Արցախի Հանրապետությունը: Հիմա արդեն բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ 2018թ. իշխանազավթումն ուներ երկու նպատակ. Արցախը հանձնել Արդբեջանին, իսկ Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ»:

Տեսանյութեր

Լրահոս