Բաժիններ՝

Ալժիրը հավաքականը նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

Ալժիրի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 9-րդ տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով ջախջախել է Սոմալիին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։ Խաղում դուբլի հեղինակ է դարձել Մոհամեդ Ամուրան։ «Վոլֆսբուրգի» հարձակվողը երկու անգամ աչքի է ընկել Ռիյադ Մահրեզի փոխանցումներով՝ 6-րդ և 57-րդ րոպեներին։ Մյուս գոլը 19-րդ րոպեին խփել է հենց Մահրեզը։

Ալժիրը (22 միավոր) ապահովել է իր առաջատարությունը ընտրական մրցաշարի G խմբում և դուրս եկել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Նախկինում Աֆրիկայից մունդիալի ուղեգիր էին նվաճել Մարոկկոյի, Թունիսի և Եգիպտոսի հավաքականները։

ԱԱ-2026-ի եզրափակիչ մրցաշարի մասնակիցները (2025 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ)

2025 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ, ընդհանուր 48 մասնակիցներից հայտնի է 20-ը։

Մասնակից երկրները.

Կանադա — կազմակերպիչ երկիր
Մեքսիկա — կազմակերպիչ երկիր
ԱՄՆ — կազմակերպիչ երկիր
Ճապոնիա — Ասիա, C խմբի հաղթող (20.03.2025)
Նոր Զելանդիա — Օվկիանիա, երրորդ փուլի հաղթող (24.03.2025)
Իրան — Ասիա, A խմբի հաղթող (25.03.2025)
Արգենտինա — Հարավային Ամերիկա, ընտրական փուլի հաղթող (25.03.2025)
Ուզբեկստան — Ասիա, A խմբում երկրորդ տեղ (05.06.2025)
Կորեա — Ասիա, B խմբի հաղթող (05.06.2025)
Հորդանան — Ասիա, B խմբում երկրորդ տեղ (05.06.2025)
Ավստրալիա — Ասիա, C խմբում երկրորդ տեղ (10.06.2025)
Բրազիլիա — Հարավային Ամերիկա, երաշխավորված տեղ Թոփ-6-ում (11.06.2025)
Էկվադոր — Հարավային Ամերիկա, երաշխավորված տեղ Թոփ-6-ում (11.06.2025)
Ուրուգվայ — Հարավային Ամերիկա, երաշխավորված տեղ Թոփ-6-ում (04.09.2025)
Կոլումբիա — Հարավային Ամերիկա, երաշխավորված տեղ Թոփ-6-ում (04.09.2025)
Պարագվայ — Հարավային Ամերիկա, երաշխավորված տեղ Թոփ-6-ում (04.09.2025)
Մարոկկո — Աֆրիկա, E խմբի հաղթող (05.09.2025)
Թունիս — Աֆրիկա, H խմբի հաղթող (08.09.2025)
Եգիպտոս — Աֆրիկա, A խմբի հաղթող (08.10.2025)
Ալժիր — Աֆրիկա, G խմբի հաղթող (09.10.2025)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031