
Քաղաքացիները գումար են հավաքում Հայաստանում կալանավորված Վանո Սաբաշվիլիին օգնելու համար

Հայաստանում կալանավորված և Ռուսաստան արտահանձնման ենթակա Վանո Սաբաշվիլիի ազատ արձակումն ապահովելու համար քաղաքացիները գումար են հավաքում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Քաղաքացի Իմո Արչաիան սոցիալական ցանցում գրել է, որ Սաբաշվիլիին կարող են ազատ արձակել բավարար գումարի դիմաց։
Նրա խոսքով՝ Վանո Սաբաշվիլիին Ռուսաստանը հեռակա կարգով դատապարտել է 14 տարի ազատազրկման՝ «օկուպանտների դեմ պատերազմի» մեղադրանքով։
«Ընկերներ, եղբայրներ և գործընկերներ, մեր եղբայր Վանո Սաբաշվիլին ձերբակալվել է վրաց-հայկական սահմանին և ինչի համար. մարդ, որը մասնակցել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմին, մարդ, որը գնացել է Ուկրաինա իր սպանված եղբայրների համար և ընդամենը 1 ամիս կռվել է ռուսների դեմ իր անհետ կորած եղբայրների համար, ներկայումս գտնվում է հայկական բանտում, որտեղ նրան սպառնում է Ռուսաստան արտահանձնումը (հավանաբար բոլորդ գիտեք, թե դա ինչ է նշանակում)՝ օկուպանտների դեմ պատերազմի մեղադրանքով, որտեղ Ռուսական կայսրությունը նրան հեռակա կարգով դատապարտել է 14 տարի ազատազրկման։
Հնարավոր է փրկել այս քաջ մարդուն, որի ընտանիքը սպասում է իրեն։
Մենք՝ գործընկերներս, կարող ենք հնարավորինս շատ մարդկանց հավաքել և բավարար գումար հանգանակել այս քաջարի մարդուն փրկելու համար»,- գրել է Արչաիան։