 
                        Հոկտեմբերի 11-ին փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը
 
                                    «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 11-ին ժամը 15:00-20:00-ն Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 07:00-20:00-ն երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը ( Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        