Թուրքիայում գլխաշորով կին է ձերբակալվել գիշերային ակումբում պարելու համար

Թուրքիայի Իզմիր քաղաքի գիշերային ակումբներից մեկում մահմեդական գլխաշոր (հիջաբ) կրող մի կին է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջերս սոցցանցերում լայնորեն տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե նա ինչպես է պարում գիշերային ակումբում աշխատող կանացի հագուստով ու շարժուձևով տղամարդու հետ։

Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած պարից հետո գլխաշորով կնոջ դեմ սկսվել է հետաքքնություն և նա ձերբակալվել է։

Նա մեղադրվում է «անպարկեշտության» և «հասարակության մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու» մեջ։ Իսկ կնոջ հետ պարող կնատարազ տղամարդն ազատ է արձակվել ստորագրության դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031