Սիրշա Ռոնանը կմարմնավորի Փոլ ՄաքՔարթնիի կնոջը
Սեմ Մենդեսի «The Beatles» կենսագրական ֆիլմաշարում իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը կմարմնավորի Փոլ ՄաքՔարթնիի կնոջը՝ Լինդա ՄաքՔարթնիին:
Փոլ Մեսքալը կխաղա հենց Փոլ ՄաքՔարթնիի դերը: Հարիս Դիքինսոնը, Ջոզեֆ Քուինը և Բարի Քեոգանը կմարմնավորեն «լիվերպուլյան քառյակի» մյուս անդամներին։
Մենդեսի ֆիլմերից յուրաքանչյուրը կկենտրոնանա լեգենդար The Beatles խմբի մեկ անդամի վրա. Ռոնանը, հավանաբար, կհայտնվի Փոլ ՄաքՔարթնիի մասին պատմող ֆիլմում։
«The Beatles» կենսագրական ֆիլմաշարի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2028 թվականի ապրիլին։



