Պեսկովը Պուտին-Ալիև հանդիպումից մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների բոլոր հրատապ հարցերը. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զրույցի ընթացքում օրակարգի բոլոր սուր հարցերին անդրադարձ է կատարվել և դրականորեն տեսանկյունից», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվել է Բաքվում ձերբակալված ռուսների հետ կապված իրավիճակը և Ադրբեջանի կողմից նրանց ազատ արձակելու պատրաստակամությունը։

Պուտինը և Ալիևը հանդիպում են ունեցել Տաջիկստանի մայրաքաղաքում, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը, ի թիվս այլ բաների, իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ռուսաստանի երկնքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման պատճառները։

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին տրամադրված տեղեկատվության և AZAL ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը անձամբ վերահսկելու համար։

Տեսանյութեր

Լրահոս