ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել աշխատանքները, սակայն նաև նշել առկա խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

«Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։

Ամփոփվել են իրականացված աշխատանքները.

գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով և պատվոգրերով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031