ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն նաև Բերձոր ու Քարվաճառ. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Ուորլիքը գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց առաջիկա տարածաշրջանային այցի շրջանակներում պլանավորում են այցելել նաև Բերձորի ու Քարվաճառի շրջաններ:

Սրանից առաջ Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանելու մայիսի 16-ին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ համանախագահները Բաքու կժամանեն մայիսի 19-ին: Ադրբեջանի ԱԳՆ-ը նաև հայտնել էր, որ համանախագահները պետք է այցելեն նաև Ստեփանակերտ:

Տեսանյութեր

Լրահոս