Վիճաբանություն` դիսպետչերական կետի մոտ
Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 28-ին Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող դիսպետչերական կետի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 1975 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն