Բարոյապես ճիշտ լինելը. «Առավոտ»

«Առավոտ» օրեթերթի գլխավոր խմբագիր Արամ աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

«1970-ական թվականներին խորհրդային քարոզչությունը շատ էր խոսում և գրում Մեծ հայրենական պատերազմի մասին՝ երգեր, գրքեր, ֆիլմեր, դրանց մի մասը գեղարվեստական տեսանկյունից՝ բարձրարժեք։

Ես երկար մտածում էի, թե ինչու է այդպես։ Իհարկե, պատճառները բազմաթիվ էին, այդ թվում՝ երկրի աոաջին դեմքի այդ պատերազմին մասնակցությանը, թեև, իհարկե, ոչ առաջնակարգ դերերում։ (Այն, որ Բրեժնևին մարշալի կոչում էին տվել՝ դա, իհարկե, մառազմ էր և անեկդոտ): Բայց հիմնական պատճառն այն էր, որ խորհրդային պատմության այս դրվագում մեր այն ժամանակվա երկիրը բարոյապես ճիշտ էր։

Մեզ վրա հարձակվել են, մենք պաշտպանվում էինք։ Անկախ նրանից, թե ստալինյան ռեժիմը ինչ հանցավոր համաձայնությունների էր եկել պատերազմից առաջ գերմանական նացիստների հետ։ Նաև անկախ նրանից, թե ինչպիսի չհիմնավորված զոհեր է տվել խորհրդային բանակը պատերազմի ժամանակ։

Ի դեպ, Ռուսաստանում ընդունված օրենքն այն մասին, որ Մեծ հայրենական պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների մասին խոսելը քրեական հանցագործության է՝ դա արդեն ժամանակակից մառազմ է։

Արցախյան պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և առավելապես պատերազմից հետո Հայաստանում եղել են և կան բազում նողկալի երևույթներ։ Բայց այդ ամենը դարձյալ չի կարող ստվերել այն փաստը, որ մեր ժողովուրդը ռազմաճակատում և թիկունքում պաշտպանում էր սեփական հողը։

Եվ այս դեպքում մեզ թույլ է տալիս ոչ միայն խոնարհվել մեր զինվորների սխրանքի առջև, այլև հպարտանալ։ Որ մենք հայ ենք և Հայաստանի քաղաքացի»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս