Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում. ո՞վ է եղել նրանց գիդը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պնարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երևանում։

Տեղեկացանք, որ սեմինարի մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:

Մատենադարան է տարել, շրջել են Երևանի փողոցներում: Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երևանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։

«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն։ Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930