 
                        Իշխանությունը շարունակում է համոզել ընդդիմությանը
 
                                    Վաղը խորհրդարանում տեղի է ունենալու «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որը, ըստ պայմանավորվածության, ընթանում է փակ ռեժիմով: Այս հանձնաժողովը ստեղծել են իշխանությունները, որպեսզի ընդդիմադիր խմբակցություններին ապացուցեն, որ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասի փոխանցումը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը եղել է միանգամայն օրինական, և դրա մեջ որևէ կոռուպցիոն ռիսկ կամ պետությանը պատճառված վնաս չկա:
Դատելով այն հանգամանքից, որ իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներն արդեն մի քանի անգամ մասնակցել են հանձնաժողովի նիստերին և որևէ հայտարարություն չեն արել, կարելի է մտածել, որ իշխանությունը կարողանում է հասնել իր նպատակին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        