Վերլուծաբաններ. «Շարմազանովի հայտարարությունով վերադառնում ենք ԽՍՀՄ». medialab.am

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից  Խորհրդային Միության հոտ է գալիս: Հանրապետականն իրեն համարում է Կոմունիստական կուսակցություն, այսինքն՝ ղեկավարող կուսակցություն: «Մեդիալաբի»  հետ զրույցում անդրադառնալով անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, կարծիք է հայտնում «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Որ Հայաստանում փաստացի գործում է միակուսակցական համակարգ, պնդում է վերլուծաբան, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց են տալիս  Հայաստանում տիրող ցավալի իրողութունը :

«Այդ համակարգը բնորոշ է հետխորհրդային բռնապետություններին, ինչպիսն Ռուսաստանն է, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի մնացած բռնապետությունները: Այս տրամաբանությունից ելնելով, պարոն Շարմազանովը ճանապարհ է ցույց տալիս, թե ինչպես պետք է իրականացվի իշխանության գալու պրոցեսը: 2014 թվականի ապրիլի 30-ի վիճակով Շարմազանովը գուցե ճիշտ է ասում, ցավոք, նրան առարկելը դժվար կլին»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս