Բաժիններ՝

People ամսագիրն ամենագեղեցիկ կին է համարել «12 տարվա ստրկություն» ֆիլմի դերասանուհուն

Աֆրոամերիկացի դերասանուհի Լուպիտա Նիոնգոն People ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կին:

Այս տարվա մարտին 31-ամյա Նիոնգոն «Օսկար»-ի էր արժանացել «12 տարվա ստրկություն» (12 Years a Slave) պատմական դրամայում երկրորդ պլանի կանացի դերի համար: Վերջերս նա նաեւ պայմանագիր էր կնքել  Lancome բրենդի հետ:

People –ի վարկանիշային ցուցակում տեղ  են գտել նաեւ դերասանուհիներ Քերի Ռասելն ու Քերի Վաշինգտոնը, երգչուհի Փինկը եւ Ջոնի Դեփի ապագա կինը` դերասանուհի Էմբեր Հերդը: 2013 թ-ին People –ի վարկածով ամենագեղեցիկ կին էր ճանաչվել Գվինեթ Փելթրոուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930