Արմեն Ռուստամյան. ՍԴ-ի վրա ամենաբարձր մակադակով ճնշումներ են բանեցվում
Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրումը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, լի է աղետալի հետևանքներով: Այսօր «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» երթի մեկնարկից առաջ հայտարարեց Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ երթը կազմակերպած ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնում են հնարավոր բոլոր քայլերը՝ կասեցնելու համար այս համակարգի ներդումը Հայաստանում:
«Մեր քայլերը, որոնք սկսել ենք վաղուց ի վեր, միայն սրանով չեն սահմանափակվում. մենք շատ լավ հասկանում ենք, որ մեզ լուրջ պայքար է սպասվում և մեր պայքարի հաջողության իրական գրավականը մեր ժողովրդի, հասարակության, համախմբումն է: Պետք է բազմահազարանոց հավաքներով կարողանանք պարտադրել թե ԱԺ-ին, թե ՍԴ-ին, որ իրենց կոչմանը հավատարիմ մնան և մեր հասարակաությանը, մեր ժողովրդին համահունչ որոշումներ կայացնեն»,- նշեց նա:
Ըստ նրա` Սահմանդրական դատարանին նախապատրաստած իրենց դիմումն «անխոցելի» է, ապա հավաստիացրեց. «Այն բոլոր հոդվածները, որոնք մենք նախանշել ենք մեր դիմումի մեջ, որոնք հակասում են Սահմանադրությանը, իսկապես այդպես են: Անկախ նրանից, որ ՍԴ-ի վրա ամենաբարձր մակադակով ճնշումներ են բանեցվում, մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն կհասկանա, որ այն, ինչ գրված է` չես ջնջելու, որոշումը մնալու է թղթի վրա: Եթե այսօր չէ, ապա վաղը, մյուս օրը որոշումը ժողովրդի դատին է արժանանալու: Եվ մենք ՍԴ-ից պետք է պահանջենք մի կողմ դնել բոլոր տեսակի արատավոր ճնշումները և իսկապես հստակ կարողանա որոշել պահանջների սահմանադրականությունը»:
Նա շեշտեց, որ հիշյալ օրենքի կիրառումը հանգեցնելու է նրան, որ աշխատող երիտասարդները գումար չեն ունենալու: «Բայց իշխանությունները սա չտեսնելու տալով՝ պահանջում են, որ հլը մի բան էլ հետ քցեն: Ի՞նչը հետ քցեն, եթե այսօր չեն կարողանում իրենց պահել»,- ավելացրեց նա:
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք պահանջելու են նաև, որպեսզի իշխանությունները հաշվի առնեն հասարակության կարծիքը: «Նման համակարգի ներդումը չի կարող տեղի ունենալ առանց հասարակության «այո»-ի: Մենք պահանջելու ենք նաև, որ իշխանությունները գոնե այս ամենից հետո սթափվեն, մի հատ հասարակությանը հարցնեն` ուզո՞ւմ են էս համակարգով ապրեն, թե՞ ոչ»: