Բաժիններ՝

Պուտինի այցի երեք արդյունքները

Slon.ru կայքում հրապարակվել է Լիլի Դոբրովոլսկայայի «Ինչպե՞ս Հայաստանն ընտրություն կատարեց Մաքսային միության ու ԵՄ-ի միջև» խորագրով հոդվածը, որում (կրճատ տարբերակ) ասվում է.

«Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն իսկ միավորված են ազատ սահմաններով և փաստացի ընդհանուր տնտեսությամբ, շուտով պետք է միանա Ղրղզստանը: Ո՞վ է հաջորդը: Սեպտեմբերին պարզ դարձավ, որ դա Հայաստանն է: Դրանից հետո Հայաստանում գլխավոր թեմաները դարձան Մաքսային միությանը միանալու և Պուտինի հայկական այցերի հարցերը:

Հայաստանի նախագահն այս տարի արդեն երկու անգամ եկել է Պուտինի մոտ: Այժմ հերթը Պուտինինն էր: Վերջին անգամ նա Հայաստանում եղել է 2005 թվականին: Այս անգամ այցը մեկնարկեց Գյումրիի ռուսական ռազմակայանից:

Վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային կարճ ժամանակահատվածում ասֆալտապատեցին ճանապարհները, վերանորոգեցին ու կեղտից մաքրեցին դրանք և անգամ արհեստական խոտածածկ հայտնվեց մայթերին: Քաղաքը սպասում էր Պուտինի գալստյանը: Պուտինի այցի երեք կարևորագույն արդյունքներն են.

1) այժմ Հայաստանը ռուսական զենք է գնելու ներռուսական գնով, 2) Հայաստանի համար հաստատվել է ռուսական գազի գնման նոր բանաձև, 3) պայմանավորվածություն է ձեռք բերվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» ստորագրելու համար՝ դեկտեմբերի 24, Մոսկվա:

Թեև Երևանում Պուտինին դիմավորեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեմ հանրահավաքներով, սակայն չէր սպասվում հարյուրհազարանոց ակցիա և Եվրոմայդանի շարունակում: Երևանը Կիև չէ, և հայ ժողովրդին հեշտ չէ ոտի հանելը:

Բացի այդ, Մաքսային միության օգտին կատարված ընտրությունից դժգոհների քանակն այնքան էլ շատ չէ: Ճիշտն ասած՝ Հայաստանը մշտապես ցանկացել է և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ-ին: Եվ ներկայումս էլ է ցանկանում: Սակայն երբ «և-և»-ը չստացվեց, ստիպված եղան ընտրություն կատարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս