Ռուսները հայից ավելի հա՞յ պիտի լինեին. ովքեր հարց են տալիս՝ ինչի՞ Արցախը ռուսները չպահեցին, հարցնում եմ՝ ինչի՞ Հայաստանն Արցախը չպահեց

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։

Զրույցի ընթացքում Դավիթ Ջամալյանի հնչեցրած մի քանի թեզերը՝ ստորև․

  • Իրենք ուզում էին ցույց տալ, որ հասել են հաջողության, բանակ են զինել, իբր դիվերսիֆիկացրել են ոլորտը, բայց այստեղ կա շատ պարզ բան՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ իրենք խզել են կապը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ասպարեզում։ Ընդ որում, պահանջը, որ Ռուսաստանի ու ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի հետ դուք պետք է սառեցնեք հարաբերությունները, դրված է նիկոլական իշխանության արևմտյան տերերի կողմից։ Սա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ, որովհետև դիվերսիֆիկացիան ոչ թե ենթադրում է՝ ավանդական ու հուսալի կապերի խզում ու փոխհատուցող, փոխարինող ինչ-որ մի կողմ որոնել, այլ դիվերսիֆիկացիա՝ ենթադրում է համատեղության, համադրելիության սկզբունքով, փոխլրացման սկզբունքով այլ աղբյուրներ որոնել՝ հիմնականը պահպանելով։
  • Իրենց նման ստախոս դժվար է գտնել համաշխարհային պատմության մասշտաբով․ Գեբելսը սրանցից գուցե դասեր վերցներ։
  • Նիկոլ Փաշինյանն արել է ամեն հնարավորը, որպեսզի նաև իրավաքաղաքական առումով ռուսները հնարավորություն չունենան պահելու Արցախը, էլ չասած՝ զուտ ռազմական առումով։ Եթե դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, եթե, դրանով հանդերձ, ռուսական խաղաղապահ ներկայությունն ուղղակի ապօրինի ես դարձնում՝ հարցը եռակողմ ձևաչափից Ադրբեջան-Ռուսաստան տիրույթ տեղափոխելով, և դա անում ես 2023թ․, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում դեռ բավական լուրջ խնդիրներ ուներ, իրեն ձեռնտու չէր 2-րդ ճակատ բացելը որևէ հատվածում, ռուսները հայից ավելի հա՞յ պիտի լինեին։ Բոլոր նրանք, ովքեր հարց են տալիս՝ ինչի՞ Արցախը ռուսները չպահեցին, ես հարցնում եմ՝ ինչի՞ Հայաստանն Արցախը չպահեց, որովհետև Ազգային անվտանգության ռազմավարությամբ՝ Հայաստանի Հանրապետությունն առայսօր համարվում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:
  • 2020 թվականին ասում էր՝ տարածաշրջանի լավագույն բանակն է․ մենք ֆիքսում ենք, չէ՞, այս ակնհայտ հակասությունը՝ 26թ․ մի բան է ասում, 20-ին՝ այլ բան։ Բա էդ մարդուն մենք ինչպե՞ս հավատանք։ Այնպես որ, ոչ սրանց հերքումը գրոշի արժեք ունի, ոչ էլ հաստատումը․ ուղղակի այդ մարդիկ իրենց ստախոսությունը կենսակերպ են սարքել։ Ու, փառք Աստծո, մեր հասարակությունը սթափ լինելով՝ այս ամեն ինչը շատ լավ հասկանում է, չի հավատում։
  • Արհեստական հակադրություն ստեղծելով՝ ոստիկանությունն ավելի հրապուրիչ են սարքել, որ ով կարողանա, մտնի ոստիկանություն․ այնքան շատ լինի, որ Նիկոլ Փաշինյանն իրան վստահ զգա, հանգիստ զգա։ Այս մարդը հակադրությունը սարքել է իր իշխանության տրամաբանությունը։ Այս մարդը մահ է բերում ամեն տեղ․ ինքն իր վախերով պայմանավորված՝ ոստիկանությունն ուռճացնում է, բայց դրա հետ մեկտեղ՝ հանցագործություններն աճում են։ Ոստիկանության ուռճացման հետևանքով՝ բանակում կադրերի խնդիր է առաջանում, թափուր հաստիքների ծավալը մեծանում է․ թափուր հաստիքներ՝ նշանակում է վերահսկողության նվազում, կոնկրետ ստորաբաժանում, ինչն էլ արտակարգ պատահարների աճի է բերում։

Կարդացեք նաև

  • Գիտե՞ք՝ դրան կարող է հավատալ միայն այն տատիկը, ով փարվում է ու անհագ համբույրներով հեղեղում-պատում նրան։ Ի դեպ, անկեղծորեն, ես խղճում եմ իրենց․ մեր հայրենակիցներն են, ու, երևի, մի որոշ ժամանակ հետո՝ իշխանափոխությունից կսթափվեն։
  • Կա առաջատար պետականակենտրոն 3 ուժ։ Բոլոր սոցհարցումներով, եթե անգամ շատ մեծ վերապահումներով մոտենանք այդ սոցհարցումներին, առաջատարը Սամվել Կարապետյանի դաշինքն է։ Ու, ի դեպ, փառք Աստծո, որ մենք տեսնում ենք, որ «Հայաստան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան»-ն իրենց ամբիցիաները հետին պլան են մղել ու հայտարարել են, որ միանալու են ամենամեծ թվով ձայները հավաքողներին։
  • Եթե Նիկոլը վերարտադրվի, ԱՄՆ-ը ամեն գնով փորձելու է TRIPP-ը կենսագործել, բայց ոչ թե զուտ կոմերցիոն նպատակի համար, այլ, որպեսզի Իրանի հյուսիսում ունենան պլացդարմ․ պլացդարմ՝ Իրանի դեմ։ Իսկ սա նշանակում է, որ հայ-իրանական հարաբերություններն ուղղակի աղետի է մատնվելու, և անգամ էդ հնդկական զենքն էլ, որ բերել են, դրա ռազմամթերքներն Իրանի տարածքով պետք է գա, չէ՞․ հիմա հակաիրանական սցենարի մեջ բութ գործիքի է վերածվելու նիկոլական Հայաստանը։ Եթե սա վերարտադրվի, նշանակում է, որ Իրանը ցանկացած պահի կարող է իր օդային ու ցամաքային տարածքը փակել մեր ռազմամթերքի մատակարարումների համար Հնդկաստանից։ Եթե Նիկոլը վերարտադրվում է, Հայաստանը դառնում է Իրանի հնարավոր հարվածի թիրախ։
  • 2016 թվականից հետո, ապրիլյան մարտերից հետո, երբ մենք իսկապես հաղթող դուրս եկանք, մեր խնդիրն ի՞նչն էր, որ Արցախի պոտենցիալ պետական սահմանի շփման գիծը, ի վերջո, լեգիտիմություն ստանա, և վերածենք պետական սահմանի։ Այստեղ էլի պետք է հիշեցնեմ նախագահ Սարգսյանի դիվանագիտական ձեռքբերումների մասին, որովհետև, ըստ էության, հենց այդ ճանապարհով էլ ինքը գնում էր, և Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններով Արցախի այդ շփման գիծը, որը, 2 ադրբեջանական ագրեսիայի հետմղման արդյունքում վերահաստատվել էր, արդեն վերածվում էր ավելի լուրջ մի բանի, ավելի կայուն բաժանարար գծի, քան ուղղակի շփման գիծ։ Այսինքն՝ սա մի քայլ էր դեպի պետական սահման լեգիտիմացնելը, որովհետև այդ շփման գծում պետք է տեղակայվեին միջազգային զսպման մեխանիզմներ։ Այդ պրոցեսների համատեքստում պետք է դիտարկել նաև Ալիևի հայտնի խոստովանությունը, որ՝ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

  • Արևմտյան կենտրոնների լոգիկան հետևյալն է՝ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը եղել են շատ արդյունավետ բանակցողներ իրենց համար, բայց ինքնուրույն կերպարներ են եղել։ Հիմա նրանց ինքնուրույն կերպարներ պետք չեն․ վասալներ են պետք։
  • Ընտրե՛ք պետություն կերտող, հայրենիքի զգացումն ունեցող մարդկանց, ընտրեք իսկապես անվտանգ, բարեկեցիկ ապագան, ոչ թե 300.000 թուրքի գալը, ոչ թե Արևմտյան Ադրբեջանի թեզը, ինչը շատ ռեալ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930