168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։ Զրույցի ընթացքում Դավիթ Ջամալյանի հնչեցրած մի քանի թեզերը՝ ստորև․
Նախընտրական այս շրջանը ծայրից ծայր միջոցառումներով է անցկացվում․ իշխանությունն ամեն ինչ կազմակերպեց, ավելին՝ ինչ չէր տոնել այս ընթացքում, տոնեց։ Սա, հավանաբար, այն պատճառով, որ ընտրությունից առաջ դրական կերպով ներկայանալու որևէ առիթ բաց չթողնվի։
«Սա զորահանդեսի տնազ էր․ ես ցավով եմ ասում, որովհետև, ամեն պարագայում, բանակի առաջընթացը, բանակի հաջողությունը ցանկացած հայ մարդ կընկալի իբրև մեծ ձեռքբերում` անկախ ամեն ինչից, բայց էստեղ մենք տեսնում ենք էժան փիառ»: