Այո՛, ես չեմ ների, կհայհոյեմ, ավելի վատ բան էլ կանեմ, եթե Արցախը, հայրենիքը կորում ա, և մարդն ասում ա՝ ես դրանից երջանիկ եմ. կա բարոյական սահման, և էդ սահմանը Հայրենիքն ա. Մարինե Պետրոսյան 

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եթե մենք Փաշինյանի կադաստրի թղթով ասենք՝ ինչ է Հայաստանը, որն ա մեր հայրենիքը, ուրեմն մենք պետք է մեր էպոսից էլ հրաժարվենք, որովհետև Սասունցի Դավիթը Սասունում է եղել… և ընդհանրապես ամեն ինչից պետք է հրաժարվենք։ Եթե ես հրաժարվում եմ իմ հիշողությունից, էլ ինչի՞ եմ ապրում Հայաստանում։ Այդ դեպքում կապրեմ որևէ այլ երկրում՝ ավելի բարեկեցիկ ու մեծ երկրում: Բայց ապրում եմ այստեղ, որովհետև Հայաստանն իմ հայրենիքն է, և այդ հայրենիքը հիշողություն ունի։
  • Տարածական փոքրությունը քեզ դարձնում ա մահվան ենթակա, Հայաստանն էնքան փոքր ա, որ կարող ա վերանալ… Էս իրավիճակում մենք կամ պիտի վերածնունդ ապրենք, հենարան գտնենք, որը պետք ա մեր հինը լինի, կամ պետք ա վերանանք։
  • Ժողովրդի մեջ եղած հիշողությունը, որ մենք հզոր ենք, շատ կարևոր ա, բայց երբ դա ոչ մտավոր դաշտում է լինում, դառնում է կենացի մակարդակի։
  • Մեզանում գնում ա հստակ քարոզչություն, էսօրվա դիսկուրսն էն ա, որ Ռուսաստանը մեզ գցեց… իհարկե, էստեղ ճշմարտություն կա, բայց խնդիրը ուրիշ տեղ է՝ Արևմուտքի կռիվը Արևելքի հետ ա՝ Ռուսաստան, Չինաստան։ Ռուսաստանից պոկվելն ու դեպի Արևմուտք թեքվելը Հայաստանի համար խելոք բան չի, սխալ ա։
  • Անընդհատ ժողովրդին վախեցնելով ու զիջելով՝ ո՞ւր ենք հասնելու, և դա ժողովուրդը հասկանում ա։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում էր՝ մեր խնդիրը մեր գենետիկ կոդն ա. բայց դա նրա կողմից մեր դեմ իրականացվող ծրագիր ա։
  • Մեր դեմ օգտագործեցին համախմբվելու ունակության մեր ուժը:
  • Ցավոք, մենք հաղթած ազգի երկիր չկարողացանք դառնալ։ Մենք, այո, պարտվել ենք, բայց ոչ մի պարտություն հավերժ չի, ուրեմն մենք չպետք ա էնպիսի զիջում անենք, որ հետո չկարողանանք վերադարձնել։ Նիկոլը հիմա ուզում ա դա անի, որ էլ երբեք չկարողանանք կորցրածը վերադարձնել: 
  • Սփյուռքը այսօր լրիվ տարակուսած ա։ Նիկոլ Փաշինյանը էնքան ցաքուցրիվ ա խոսում, որ դժվար ա դրան մի բանով հակադրել, որովհետև զրոյին դժվար է ինչ-որ բան հակադրելը։

Կարդացեք նաև

  • Նիկոլի մոտ պատմության մեջ մնալու Հերոստրատի սինդրոմ ա, որը այրեց տաճարը, կործանեց։
  • Տիգրան Մանսուրյանը շատ լավ երաժիշտ ու կոմպոզիտոր ա, բայց հանրային դաշտում ինքը անօգնական մարդ ա, դա թուլություն ա, և ես չեմ կարող թուլությունը դատապարտել։ Ես պահանջել կարող եմ այն ուժեղից, որ ունի զորություն, բայց դա օգտագործում ա երկրի դեմ։
  • Մարդիկ կային, որ ժամանակին պայքարում էին փոքրամասնությունների կամ այլ մարդկանց իրավունքների պաշտպանության համար, բայց հետո հասկացան, որ դա օգտագործվում ա ազգայինի դեմ։ Էս իրավիճակում ես դեմոկրատիային դեմ եմ: Կա իրավիճակ, երբ դեմոկրատիան վտանգավոր ա, երբ մարդու համար նշանակություն չունի հայրենիքը, թքած ունի հայրենիքի վրա։ Ինձ համար գլխավորը հզոր Հայաստանն ա, իմ երկրի ուժն ա։
  • Մեր ազգայինը մեր հիշողությունն ա, եթե մարդը կենտրոնանում է մի հարցի վրա՝ լավ ապրելու վրա, ապա դա ժամանակավոր ա, մարդու կյանքը հավերժ չի, մի օր վերջանում ա։ Ինձ համար ելքը խոսքի մեջ ա, խոսքով ա Հայաստանի վերածնունդը լինելու, դրա համար պետք ա վերականգնել մտային, ազգային  դաշտը, հիշողությունը։
  • Էն, որ էս սերունդը Նիկոլ Փաշինյան ընտրեց, որն Արցախի կորստից հետո կարմիր գիծ եղավ, դա նշանակում է՝ անկախությունից հետո մենք մտային դաշտը փչացրել ենք։
  • Եղել են ժամանակներ, երբ Հայաստանը պետականությունը կորցրել ա, բայց գրականության միջոցով հիշողությունը պահել ա։
  • Սա թուրքական ծրագիր ա, որն ամենավտանգավորն ա։ Քարոզչության ուժը հզոր ա, որը հիմա գործում ա Հայաստանում. Սարսափելի քարոզչություն է տարվում, որ ցեղասպանություն չի եղել, որ թուրքերը մեր բարեկամներն են, մեր թշնամին Ռուսաստանն ա… Թուրքիան քաղաքականորեն միշտ ուզելու ա, որ Հայաստան չլինի։ Թուրքերը շատ լավ գիտեն՝ ինչ են արել, շատ լավ հիշում են, թե հայերն ինչ ուժ ունեն։ Իհարկե, ես շատ կուզենայի տեսնել հայ-թուրքական հաշտեցումը, բայց դա երբեք չի լինի մոռացումով, դա պետք է լինի, երբ Հայաստանն այնքան հզորանա, որ Թուրքիան ներողություն խնդրի ուժեղ ազգից։
  • Արցախը դարպասն էր Հայաստանի՝ Ադրբեջանին պետք ա Սյունիքը, ամբողջ Հայաստանը։

  • Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելը ավելի շուտ հիվանդություն ա, քան ծրագիր։ 
  • Ես աթեիստ եմ, բայց էս դեպքերից հետո հասկացա, որ Եկեղեցին ազգային հզոր կառույց ա, որ հայ եկեղեցականները պետականության դիրքերից են պաշտպանում երկիրը։
  • Նիկոլ Փաշինյանը, իհարկե մեղսունա՛կ է, այո, նա հիվանդ ա, բայց անմեղսունակ չի՛, իրա մեջ Հիսուսի սինդրոմը տարօրինակ ա, և գուցե պատճառը իրա վախերն ա, և գուցե դրա մեջ ա գտնում բուժումը։ 
  • Այո, ամենամեծ ռիսկը Ազգային երազանքի բացակայությունն ա։ Եթե խնդիրը դառնում ա պարզապես լավ ապրելը, նշանակում ա՝ ժողովուրդը ճգնաժամի մեջ ա։
  • Չեն կարող բոլոր մարդիկ հավասար լինել. եթե ազնիվը հավասար ա անազնիվին, եթե քաջը հավասար ա վախկոտին, ուրեմն կյանքը դեգրադացիա ա ապրում, ուրեմն կյանքն անիմաստ ա։
  • Այո՛, ես չեմ ների, կհայհոյեմ, ավելի վատ բան էլ կանեմ, այդ պարագայում ես դեմոկրատ չեմ կարող լինել, եթե Արցախը, հայրենիքը կորում ա, և մարդն ասում ա՝ ես դրանից երջանիկ եմ. կա բարոյական սահման, և էդ սահմանը Հայրենիքն ա:
  • Պետք է առանցքը գտնենք, միավորվենք և վերածնվենք:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս