«Նա միտումնավոր ամեն լավ բան պարտակել է, սրանից ավելի մեծ հանցավոր մոտեցում չի կարող լինել։ Նա միայն խոսում է իր «իդիոտ» փաստարկների մասին՝ վախերի, ազգադավության վրա հիմնված»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել էր գեներալներին, և որոշների մոտ տպավորություն էր, թե նա «դասալիք» և «վախկոտ» է անվանել միայն Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական և ռազմական էլիտային, քանի որ Փաշինյանը պատասխանում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, երբ միջամտել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։