Բաժիններ՝

2020թ․ Թուրքիայից տրանսպորտային միջոցների արտահանումը կտրուկ նվազել է

2020թ․ առաջին 4 ամսում Թուրքիայից տրանսորտային միջոցների արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 28 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը 352․309 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Վաճառքի գնի տեսակետից արտահանման ծավալները հունվար–ապրիլ ամիսներին նվազել են 27 տոկոսով՝ կազմելով 7․8 մլրդ դոլար։ Ընդ որում, դրանից 3 մլրդ դոլարը գոյացել է մարդատար ավտոմեքենաների արտահանումից։

Չնայած դրան՝ 2020թ․ առաջին չորս ամիսներին Թուրքիայից կատարվող ընդհանուր արտահանման ծավալների մեջ տրանսպորտային միջոցների արտահանումը շարունակել է մնալ առաջատար՝ կազմելով ընդհանուր ծավալի 15 տոկոսը։

Միաժամանակ 24 տոկոսով նվազել է նաև մեքենաների արտադրությունը՝ հասնելով 244․869-ի։ Միայն ապրիլին, երբ ավտոմոբիլային արտադրությամբ զբաղվող մի շարք գործարաններ փակ էին, երկրում արտադրվել է ընդամենը 11․164 մեքենա։ Մարտին այդ ցուցանիշը կազմել է 103․350։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս