Բաժիններ՝

Իրանում ինտերնետի աշխատանքի հետ կապված խափանումներ են դիտվում

Դեկտեմբերի 25-ին Իրանում ինտերնետի աշխատանքի հետ կապված խափանումներ են դիտվում: Այդ մասին հայտնել է NetBlocks միջազգային խմբի պորտալը, որը վերահսկում է կիբեռանվտանգությունը եւ ինտերնետի կառավարումը:

«Netblocks-ի տվյալները հաստատում են Իրանում դեկտեմբերի 25-ի առավոտյան շարժական ինտերնետի աշխատանքում առկա խափանումները: Խափանումն ունի սահմանափակ ազդեցություն եւ ներկայում շարունակվում է»,-նշվում է ռեսուրսի հաղորդագրության մեջ:

Նշվում է որ օգտատերերը տեղեկացնում են տարբեր քաղաքներում ցանցին միանալու հետ կապված խնդիրների մասին, սակայն խնդրի մասշտաբը դեռեւս պարզված չէ:

Պորտալը ցանցին միանալու երկու խափանում է գրանցել տեղական ժամանակով մոտավորապես 06:30-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) եւ մոտավորապես 08:00-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին) RighTel-ի՝ Իրանում շարժական կապի խոշորագույն օպերատորներից մեկի օգտատերերի մոտ: Նաեւ խափանումների վերաբերյալ հաղորդումներ են ստացվում այլ օպերատորներից եւ ստացիոնար ցանցերում, ներկայում պորտալն ստուգում է այդ տեղեկատվությունը: Ենթադրվում է, որ անջատումը կարող է լինել միտումնավոր եւ կապված դեկտեմբերի 26-ին նախատեսված բողոքների հետ: Նոյեմբերի 16-ին Իրանի իշխանությունները երկրում անջատել էին ինտերնետը՝ դրանից օգտվելու հնարավորություն թողնելով միայն առանձին առցանց ծառայությունների:

Ինտերնետի արգելափակման որոշումն ընդունվել էր բողոքի չդադարող ակցիաներ ֆոնին՝ կապված բենզինի գների եռակի բարձրացման հետ: Նոյեմբերի 23-ին սկսվել է գլոբալ ցանցի աշխատանքի աստիճանական վերականգնման գործընթացը: Իրանում ինտերնետի աշխատանքում վերջին խափանումը գրանցվել է դեկտեմբերի 19-ին: Այն ժամանակ խնդիրների էր բախվել երկրում ինտերնետի օգտատերերի 30 տոկոսը, հիմնականում՝ եվրոպական պրովայդերների սպասարկյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս