ԱԽ քարտուղարն ու Բելգիայի դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ քարտուղարությունից։
Քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը եւ տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ են կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։

