Դոհայում կայացած ԱՄՆ-Իրան ոչ ուղիղ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Х սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։
#LIVE. ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԻ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ. ՔՊ-Ն ԱԺ Է ՏԱՐԵԼ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԾԵՐ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված անուղղակի բանակցությունները «շատ լավ» են ընթացել։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News-ը։
Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են հայ քաղաքացիներին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի զինված ուժերը պատասխան զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ ձեռնարկություններին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Լիբանանի հարավում գտնվող հնագույն Տյուրոս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը հանգեցրել է առնվազն 60 մարդու մահվան: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքի փոխքաղաքապետ Ալվան Շարաֆուդդինը։
Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի ամենադրամատիկ հանդիպումներից մեկում Բելգիայիհավաքականը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց Սենեգալին և նվաճեց 1/16 եզրափակչի ուղեգիր։ Հանդիպման մեծ մասում նախաձեռնությունը Սենեգալի կողմն էր։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Իրանի խորհրդարանի խոսնակը հերքել է լուրերը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հասանելիություն ունի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին, որոնք ռմբակոծվել են պատերազմի ժամանակ։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368.5 դրամ:
Կատարի և Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ, և այդ խորհրդակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։
Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանուն՝ ապահովելով տեղը հաջորդ փուլում։
Դոհայում երեկ իրանական պատվիրակությունը երկու հանդիպում է անցկացրել միջնորդներ Կատարի և Պակիստանի հետ, որոնց ընթացքում բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունները խախտելու հարցը, պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ինչից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։
Գյոզալյանը երեկ ազատվել է Հատուկ կորպուսի հրամանատարի պաշտոնից, իսկ Բաղդադյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մի հրդեհը տեղի է ունեցել Բյույուկադա կղզու (Ստամբուլ) լողափային համալիրի տարածքում, ուժեղ քամու պատճառով այն արագորեն տարածվել է հարակից անտառային տարածք, մարդկանց տարհանել են: 4 մարդ հոսպիտալացվել է, նրանք ծխահարվել են։ Հրդեհը մեկուսացվել է, շարունակում են մարել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Ես չեմ ծնկել Թրամփի առջև։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա անհարգալից վերաբերվել ինձ, ճիշտ այնպես, ինչպես ես ինքս ոչ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորում։ Եվ ապագայում ամուր հարաբերությունները կառուցվելու են անկեղծության և ազնվության վրա»։
Եվրոպական միությունը մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ Հեմեր քաղաքում գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը։
Քաթարի ԱԳՆ-ն հայտնել է ամերիկա-իրանական հուշագրի հետ կապված հարցերում «դրական առաջընթացի» մասին՝ Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ կատարցի և պակիստանցի միջնորդների առանձին հանդիպումների արդյունքներով։
ՆԱՏՕ-իանդամ եվրոպական երկրները գրեթե ամբողջությամբ լրացրել են ռազմական կարողությունների դեֆիցիտը, որն առաջացել էր դաշինքին հատկացվող ուժերի և միջոցների ծավալը կրճատելու ԱՄՆ որոշումից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում իր աղբյուրին։
Նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Դակոտայում Թեոդոր Ռուզվելտի նախագահական գրադարանի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ բարձր է գնահատում նրա դերը պատմության մեջ, մասնավորապես՝ Պանամայի ջրանցքի շինարարության ավարտը, հաղորդում է NBC News-ը։
Ուկրաինայի կառավարությունը գործընկեր պետություններ հայրենական զինատեսակների և ռազմական տեխնոլոգիաների արտահանման նոր մեխանիզմ է հաստատել։ Նոր համակարգը, որը ստացել է Fast Track անվանումը, նախատեսում է արտադրողների հայտերի դիտարկման ժամկետի կրճատում՝ 90-ից հասցնելով 30 օրվա։
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել 2026 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Կոնգոյի ԴՀ-ի դեմ խաղում (2-1): Այսպիսով, «երեք առյուծների» հարձակվողն աշխարհի առաջնություններում խփած գնդակների քանակով շրջանցել է բրազիլացի լեգենդար Պելեին, ինչպես նաև ցուցանիշով հավասարվել ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենին: