ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Նախօրեին ԿԸՀ-ն մերժել է ընդդիմադիր ուժերի միասնական պահանջը՝ ԲՀԿ-ին զրկելով խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորութունից։ Այսօր արդեն ի պատասխան հանրային, քաղաքական ու մասնագիտական շրջանակների քննադատությունների՝ Վահագն Հովակիմյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն»։
շխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։
Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ: Այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ վկայակոչելով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի՝ իրեն փոխանցված խոսքը։ Փաստաբանը Facebook–ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քաղաքական քրեական հետապնդման շրջանակներում կիրառված սահամանափակումները (այդ թվում անձամբ հրապարակումներ անելու) հրապարակում եմ իր շնորհակալական խոսքն ուղղված սրտացավ մարդկանց:
Մոսկվան ակնկալում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին, մասնավորապես՝ Կատարին և Պակիստանին, որոնք հնարավոր են դարձրել համաձայնությունը։
«Ամառ» ռեստորանային համալիրում 21:35-ի սահմաններում խոշոր հրդեհ է եղել
ԽՍՀՄ սպորտի վարպետ, բռնցքամարտիկ և բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը ԿԸՀ-ի առջև հացադուլ է անում։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ի դիմաց ակցիայի ժամանակ նա հայտարարել էր, որ հացադուլ է սկսելու, և այն տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ նոր ընտրություններ չեն նշանակվել։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական բոլոր գինիների ու շամպայնի համար, եթե Փարիզը չչեղարկի Միացյալ Նահանգների տեխնոլոգիական ընկերությունների դեմ ուղղված թվային հարկը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան տեղի կունենա տեսանելի ապագայում: Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նավթի գներն այս երկուշաբթի կտրուկ անկում են ապրում։ Պատճառն ԱՄՆ-ի և Իրանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին լուրերն են, որոնք թույլ կտան դադարեցնել Մերձավոր Արևելքում տիրող ռազմական գործողությունները և վերականգնել Հորմուզի նեղուցի նավագնացությունը։
«Տեղի ունեցավ այն, որ մենք վերադառնում ենք հին ժամանակներ ու ունենում ենք խնդրահարույց ընտրություններ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների, դրա արդյունքների և ԲՀԿ-ի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման մասին։
Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, դա կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 782-ի, մահացել է 181 մարդ: Այդ մասին հայտնել է Կոնգոյի հաղորդակցության և զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի նախարարությունը։
Հանձնակատարը հավելել է, որ հունիսի 15-ին ԵՄ-ն կփակի բանակցային երկու գլուխ Չեռնոգորիայի հետ՝ ավարտելով ընդհանուր 16 գլուխ այդ երկրի հետ, որը ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել է 2012 թվականից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը կվերահաստատի Անկարայի պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու ռուս-ուկրաինական բանակցությունների համար, ինչպես նաև հանդես կգա Սև ծովում լարվածության հետագա սրումը կանխելու կոչով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համալիրը հրդեհվել է հունիսի 15-ի վաղ առավոտյան՝ Կիևի վրա վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենածանր ռուսական օդային հարձակման ժամանակ։
Նա նշել է, որ Լիբանանի ժողովուրդը, հատկապես այն տարածքներում, որոնք շատ են տուժել հարձակումներից, այժմ սպասում է ձեռք բերված համաձայնության կյանքի կոչմանը։
Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։
Կացը հավելել է, որ այդ գոտիների պահպանումը «պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական ուժերի ամենամեծ ձեռքբերումներից է», և հետևաբար Իսրայելը դեմ է զորքերի դուրսբերմանը Լիբանանից՝ չնայած առկա ճնշումներին։
ԱՄՆ-ն և Իրանը պաշտոնապես հաստատել են, որ համաձայնության են հասել խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման շուրջ։ Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։
2-րդ տարին անընդմեջ Հանքավանը հյուրընկալում է իր տեսակով եզակի AI մասնագիտությունների ճամբարը դպրոցականների համար։
Կաշկանդված չենք՝ կարող ենք վերանայել Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը, բայց… Ջանջուղազյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտնում է, որ ԱՄՆ սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանի ու Սթիվ Սերիոյի՝ ամերիկացի երկու ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստների այցի և հունիսի 15-ից 17-ը Հայաստանում կազմակերպվող նախաձեռնությունների մասին։
ԱԱԾ-ին տվեք հարցը. Ընդդիմությունը պետք է ընտրակաշառքի համար պատասխան տա. ՔՊ-ական պատգամավոր
Մեզ պետք չէ, որ դուք դիմեք իրավապահներին. ՔՊ-ական պատգամավորը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով․ Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական […]
Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա` փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է Հայաստանի ժողովրդի կողմից վերջին ընտրություններում։