Ուկրաինայի ռազմածովային ուժերը Նիդեռլանդներից ևս մեկ հակաականային նավ է ստացել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան։
Հունիսի 25-ին նիստը կբացվի, ու դատարանը կգնա խորհրդակցական սենյակ. Գայանե Պապոյան
Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։
Իրանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգներից ոչ մի դոլար չի ստանա, սակայն Վաշինգտոնը պատրաստ է գնալ պատժամիջոցների մեղմացման: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քիչ առաջ փրկարարները հայտնաբերել են կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ երեխաները՝ 7 և 12 տարեկան հարազատ քույրեր են: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարել հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։
Առաջին ատյանի դատարանը, որ ապացուցի Դավիթ Համբարձումյանի «մեղքը», իր որոշման մեջ չեղած բաներ է հորինել. Գայանե Պապոյան
Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի համար անհասկանալի է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքները։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզից ստացած արդյունքները, քանի որ կան գյուղեր, որոնց մի մասը թշնամու կողմից օկուպացված է, բայց այդ գյուղերից ըստ քվեարկության արդյունքների՝ մեծ մասը քվեարկել է ՔՊ-ի օգտին։
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ 2026 թվականի ապրիլին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր իր և Աննա Հակոբյանի վերամիավորման մասին:
Հայաստանի 13 շախմատիստներ մեկնել են Իտալիա, որտեղ կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի իր կամ իր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քամին հարավարևմտյան2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ազգային ժողովի ընտրությունների գնահատականը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տալու է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությամբ, որտեղ արտացոլված կլինեն բոլոր հարցերի պատասխանները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) երեկվա արտահերթ նիստին, որում ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրության վերջնական արդյունքները։
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ, բախվել են Սիրիայի Հանրապետության քաղաքացի 67-ամյա Խաչիկ Ղ.-ի վարած «Kia Sorrento» և Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ի՞նչ գործի շրջանակներում է արգելվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանի տարածքից, արդյոք նա մեղադրյա՞լ է քննչական մարմիններում քննվող որևէ գործով, որի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ Գլխավոր դատախազությունից այս հարցերին պատասխանելու համար խնդրում են գրավոր հարցում ուղարկել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Սաուդյան Արաբիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունները և ակնկալում է, որ ամփոփիչ համաձայնագիրը հաշվի կառնի Մերձավոր Արևելքի պետությունների շահերը։ Այդ մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
#ՀԻՄԱ. ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ՄԱՍԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ. #ՈՒՂԻՂ
Նշենք, որ խաղացողի նախկին աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarktպորտալի տվյալներով՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 50 միլիոն եվրո։
Ֆիլիպինների հարավի Մինդանաո կղզում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, 36 մարդու որոնումները շարունակվում են: Այս մասին հաղորդել է ABS-CBN News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հայաստանում իրավիճակը բարդ է, ընտրությունների արդյունքները՝ որոշակի առումով կասկածելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Եվրամիությունն ընդլայնման նոր պայմաններ է մշակում ապագա անդամների համար, որոնք 5-ից 15 տարի ժամկետով մի շարք զգալի սահմանափակումներ են նախատեսում երկրների համար։ Այդ սահմանափակումների թվում են նաև վետոյի իրավունքից զրկումը։ Այս մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ նկատի ունենալով նաև Ուկրաինային ու Մոլդովային։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Շարժման տվյալներով՝ հարվածներ են հասցվել Իսրայելի զինվորականներին ու տեխնիկային Լիբանանի հարավում ընկած Մաջդալ Զուն, Յահմուր աշ Շքիֆ, Քանթարա, Թայբա, Նաքուրա, Շամ, Մարուն էր Ռաս, Ռեշաֆա և Բինտ Ջբեյլ շրջաններում։
Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան օպտիմալացման շրջանակներում հաջորդ շաբաթ կկրճատի լրատվական բաժնի հարյուրավոր աշխատակիցների: Այս մասին հայտնում է The Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։