Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։

Մարթա Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։

Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա` փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է Հայաստանի ժողովրդի կողմից վերջին ընտրություններում։

Նա հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով իր համերաշխությունը։

«Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների և Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան՝ առաջ մղելու կոնկրետ քայլեր»,- գրել է Մարթա Կոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։ Միրզոյանն այդ քննարկմանը մասնակցում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հրավերով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելել կամ սահմանափակումներ էր կիրառել հայկական բամզաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Արգելքներն ու սահմանափակումները մինչ այս պահը չեն հանվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930