Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Մարեկ Պալուսին։ Հայկական պատվիրակության անդամները շրջել են կոմիտեի մարզական թանգարանում, ծանոթացել լեհական սպորտի պատմությանը, նվաճումներին և գրանցած արդյունքներին։
Երեկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանում 2։1 հաշվով հաղթեց «Լեգիային»:
Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հավանություն է տվել երկրի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատի ցրման հրամանագրին։
#ՀԻՄԱ. Ի՞նչ են ասում «GALLUP International Association»-ի հարցումները` “In Չագուչ We Veritas”. #ՈՒՂԻՂ
Ամփոփելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։ Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ շուտով կստորագրի Միացյալ Նահանգների 2026 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն։
#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող և ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված 4 նախագիծ:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ՝ թեմը երեկ միասնական աղոթքի էր մեկտեղվել Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է նորից հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը Վաշինգտոնի հետ գործարքի չգնա եւ շարունակի հրթիռային ծրագրի իրականացումը։
Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական նախաձեռնություններին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշգաբադում ընթացող Խաղաղության եւ վստահության միջազգային համաժողովում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների և կանցկացնի երկկողմ հանդիպումներ։
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Եվ Գրիգոր Լուսավորիչը, եւ Հովհան Օձնեցին կաթողիկոսական գահը թողել են կամավոր, այլ ոչ աշխարհիկ իշխանության պահանջով»:
Այսօր՝ ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Ուկրաինական հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է РИА Новостиն։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվել է, որ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։
Գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը The Financial Times-ի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այս մասին հաղորդվել է թերթի կայքում։
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446.5 դրամ:
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայացուցիչ կուղարկի Եվրոպայում այս շաբաթավերջին Ուկրաինայի հարցով կայանալիք բանակցություններին մասնակցելու համար, եթե հրադադարի համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի։
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 52-րդ նիստին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել: Տարածքային հարցը հատկապես բարդ է, հաղորդում է CNN Turk-ը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +5-ից +7, գիշերը` +1-ից +3 աստիճանի սահմաններում։
2.5 ամիս առաջ գրել էի, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միակ մարդն է, ում դուր չի գալիս Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման իր ծրագիրը։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողներին հետ հանդիպման ժամանակ:
Եվրոպան, հավանաբար, չի համաձայնի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը մինչև Սուրբ Ծնունդ: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի, ուրբաթ օրը կստորագրի չհայտարարված օրինագիծ։ Այս մասին գրում է РИА Новости-ն: