Ես պարտված պատերազմի զինվոր եմ. «Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Այդ դատական նիստում սկսվեց մեղադրյալների հարցաքննությունը: Առաջինը հարցաքննվելու ցանկություն հայտնեց Կարեն Սիմոնյանը: Վերջինիս հարցաքննությունը սկսվեց թարգմանչի ներկայությամբ, սակայն քիչ անց նա հրաժարվեց ու ասաց՝ ցուցմունք հետո կտա:
Ցուցմունք տալու ցանկություն հայտնեց մեղադրյալ Էդգար Ծատինյանը, ով ասաց՝ մեղադրյալ Վազգեն Ոսկանյանին ճանաչում է 44-օրյա պատերազմից, շատ լավ հարաբերություններ են ունեցել, որոշել են ընկերությունը շարունակել պատերազմից հետո: Նույնը վերաբերում էր մյուս մեղադրյալին՝ ԱշոտՄարգարյանին, Սերգեյին տեսել է մեկ անգամ:
«Ես ի վնաս հայրենիքիս ոչինչ չեմ անում: Առողջ տղա եմ, կարողանում եմ, անում եմ, բայց միայն ի օգուտ հայրենիքիս: Ամեն ինչ էլ հասկանում եմ: Ես պարտված պատերազմի զինվոր եմ: Եկե՛ք պատերազմի թեման ընդհանրապես չքննարկենք»,- ասաց Էդգար Ծատինյանն՝ ի պատասխան հարցի՝ ունի՞ արդյոք քաղաքական հայացքներ:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
