Թուրքիայի իշխող ուժն առաջիկա ընտրություններում կարող է իր դիրքերը զիջել ընդդիմությանը

Թուրքական «Asal Araştırma» հետազոտական ընկերութունը 2025-ի վերջին սոցհարցումն է անցկացրել Թուրքիայի ընտրողների շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղական մեդիայում սոցհարցման արդյունքները որակվել են որպես «մեծ անակնկալ»:

Մասնավորապես 2025-ի դեկտեմբերին Թուրքիայի 26 շրջանում ընտրողներին ուղղել են «Եթե այս կիրակի պատգամավորական համընդհանուր ընտրություն լինի, Ձեր ձայնը ո՞ր քաղաքական կուսակցությանը կտաք» հարցը, որին դժվարացել է պատասխանել/ ասել է՝ «չեմ քվեարկելու» մասնակիցների 27.4 տոկոսը՝ որն էլ եղել է ամենաշատ տրված պատասխանը:

Հարցվածների 24.6 տոկոսն էլ նշել է, որ ընտրություններում իր ձայնը տալու է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ), իսկ 22.8 տոկոսը՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031