Չեխիան չի տրամադրի Ուկրաինային ֆինանսավորման երաշխիքներ

Չեխիայի Հանրապետությունը չի տրամադրի որևէ «արտակարգ երաշխիք» Ուկրաինայի ֆինանսավորման համար, չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Անդրեյ Բաբիշը։

«Չեխիան կասկածի տակ չի դնում ԵՄ-ի կողմից Ուկրաինային աջակցության անհրաժեշտությունը։ Սակայն երկիրը պետք է ֆինանսավորվի այնպես, ինչպես մինչ այժմ է ֆինանսավորվել։ Չեխիայի Հանրապետությունը չի տրամադրի որևէ արտակարգ երաշխիք (Ուկրաինային ֆինանսավորման համար – խմբ.)»,- հայտարարել է Բաբիշը Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նիստում, հաղորդում է ЧТК լրատվական գործակալությունը։

Խորհրդարանում իր ելույթից հետո Բաբիշը կմեկնի Բրյուսել՝ դեկտեմբերի 18-19-ը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստին։ Այլ հարցերի շարքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի ֆինանսավորման հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031