Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ակնկալում է, որ տիտղոսային մենամարտ կանցկացնի 2026 թվականի ամռանը՝ Փեդի Փիմբլետ – Ջասթին Գեյջի մենամարտի հաղթողի դեմ։
Մեսսին եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում։ Այցի շրջանակում նա պետք է Կալկաթայում բացի իր 20–մետրանոց հուշարձանը:
ԱՄՆ Կոնգրեսի կողմից պատմական հուշարձանների պահպանմանը նպաստելու լիազորություն ստացած ոչ առևտրային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Սպիտակ տան դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար նոր պարահանդեսային դահլիճի շինարարությունը դադարեցնելու համար, հաղորդում է BBC News-ը։
Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցիչները շաբաթ օրը քննարկել են 2026 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի ներկրումն ավելացնելու հարցը, հաղորդում է Mehr-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ բոլոր չվերթները։ Պատճառը վատ եղանակն է, հայտնում է «Գրուզիա-Օնլայն»-ը։
Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին:
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար։ Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն։
Միացյալ Նահանգները վերացնում է բելառուսական կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, հաղորդում է BelTA-ն։
Լատվիայի իշխանությունները մեկ շաբաթով կրկին երկարաձգել են երկրի օդային տարածքում սահմանների ողջ երկայնքով երեկոյան և գիշերային ժամերին թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի օդադիսպետչերական ծառայության ներկայացուցչին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Առավոտից համացանցի հայկական տիրույթն ալեկոծել է մի տեսանյութ, որում շտապօգնության ծառայության թուրքական մեքենան Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հեռանում է։ Քաղաքացին, որը տեսանկարահանել, ապա համացանցում տարածել է այս տեսանյութը, զարմանքով ու զայրույթով էր արձանագրել, որ «թուրքական սկոռի»-ն Նոր Նորքում է:
Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի պատճառով առնվազն 14 մարդ է մահացել, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Բելառուսի ռազմական սպառնալիքների ցանկում փոփոխություններ են կատարվել՝ ներառելով կետ, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետության դեմ «զինված ագրեսիայի ակտը» հավասարեցնում է հանրապետությանը սպառնացող ռազմական սպառնալիքի հետ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է համապատասխան օրենքը, հաղորդում է «Կոմերսանտը»։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը։
Ուկրաինայի զինված ուժերին օգնելով՝ Մեծ Բրիտանիան համաշխարհային պատերազմ է հրահրում։ Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է արևմտյան լրագրող Թոմաս Ֆազին։
Նիկոլ Փաշինյանը կիսլատան լցրել, քայքայում է մեզ. չի կարելի Հայաստանը զավթելու ծրագրին կենդանություն տալ ու մնալ դրա տակ. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյանը 2025-ի նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09։15-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Իտալիան աջակցել է Բելգիային, Մալթային և Բուլղարիային՝ Եվրամիության (ԵՄ) կողմից Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները փոխանցելու ծրագրի դեմ հանդես գալու հարցում։ Այս մասին հաղորդում է Politico թերթը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ծրագիրը՝ հավելելով, որ «խաղաղությունը հեռու չէ»։
Ավերիչ ջրհեղեղներն ու սողանքները 1003 մարդու կյանք են խլել Ինդոնեզիայում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են փրկարարները, մինչդեռ Հարավարևելյան Ասիայի երկիրը շարունակում է արտակարգ օգնության ջանքեր կիրառել, հայտնում է AFP-ն։
Նշենք, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն վաղը 20.00-ին։
Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը շուտով կտոնեն «պատմական» Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բացումը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի «Ակտուալ թեմա. Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը «ֆիկտիվ տնտեսական աճի մասին» հրապարակում է արել։