Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը Բաքվում տեղի է ունենալու «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային 2-րդ ֆորումը»։ Ֆորումին կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ կկայանա նաև Բաքվի միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ և կստորագրվեն նոր համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտից մինչև կրթության ու զբոսաշրջության ոլորտ։

Ըստ Բոլաթի՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են տնտեսական տվյալներով պսակել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Խոսելով երկկողմ առևտրի ծավալի մասին՝ նա նշել է, որ այն հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի։ Բոլաթը նաև հայտնել է, որ փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 38 մլրդ դոլարի։ Մասնավորապես Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում կազմում են 17 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնում են 21 մլրդ դոլարի։

Բոլաթն անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին՝ նշել է, որ նրա բացումը բազմապատկող ազդեցություն կունենա Թյուրքական աշխարհի հետ առևտրի ծավալի վրա։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հետ առևտրի ծավալը մեծացնելու ուղղությամբ։

Այն ներկա պահի դրությամբ կազմում է 29 մլրդ դոլար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սահմանվել է նպատակ, ըստ որի՝ միջնաժամկետ հեռանկարում այդ թիվը պետք է հասցվի 60 մլրդ դոլարի։

Նա նաև հավելել է, որ թուրքական շինարարական ընկերությունները մինչ օրս Ադրբեջանում և Ղարաբաղում (Արցախ) հաջողությամբ ավարտել են 585 նախագիծ և թուրքական ընկերությունների կողմից ներդրվել են միլիարդավոր դոլարներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031