Թուրքիան իր ռազմական ներուժով ՆԱՏՕ-ում 4-րդն է
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակվել է հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներուժի վերաբերյալ 2025-ի տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռազմական տարբեր չափորոշիչների հիման վրա կազմվել է ամենաուժեղ բանակ ունեցող ՆԱՏՕ-ական երկրների ցանկը, որում Թուրքիան զբաղեցրել 4-րդ տեղը: Թուրքիային հաջորդում է Իտալիան և Գերմանիան։
Ցանկը գլխավորում է հետևյալ եռյակը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) եվրոպական և հյուսիսամերիկյան երկրների ռազմաքաղաքական միություն է, որը հիմնադրվել է 1949-ին՝ կոլեկտիվ անվտանգությունն ապահովելու նպատակով, որտեղ անդամ երկրները պարտավորվում են պաշտպանել միմյանց ագրեսիայից: Անդամ երկրների թիվը 2025-ի դրությամբ 32-ն է:
