Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը քննարկել է վաշինգտոնյան հուշագրերի ներքո իրականացվելիք աշխատանքներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օգոստոսի 8-ին մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրականացման նպատակով ձևավորված հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն իր անդրանիկ հանդիպման ընթացքում քննարկեց հուշագրերի ներքո իրականացվելիք աշխատանքները՝ էներգետիկ անվտանգության մեծացման, կիսահաղորդիչների մատակարարման շղթայի և ԱԲ զարգացման և Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների ու սահմանների անվտանգության հարցերի շուրջ։

Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել իր արժեքավոր ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության ու բարեկեցության հաստատման շուրջ նախագահ Թրամփի տեսլականի իրագործման ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031