Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը շուտով կտոնեն «պատմական» Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բացումը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի «Ակտուալ թեմա. Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը «ֆիկտիվ տնտեսական աճի մասին» հրապարակում է արել։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում։ Մրցաշարում 13 մարզիկով հանդես եկող հայկական թիմը նվաճեց հինգ բրոնզե մեդալ։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը «լավ նորություններ» է հայտնել քաղցկեղի բուժման մասին՝ ասելով, որ վաղ ախտորոշումը և «արդյունավետ միջամտությունը» նշանակում են, որ նոր տարում իր բուժումը կարող է կրճատվել, հայտնում է BBC News-ը։
Իրանը Օմանի ծովում առգրավել է 6 միլիոն լիտր մաքսանենգ դիզելային վառելիք տեղափոխող օտարերկրյա նավթատարը, հաղորդում է Mehr-ը։
Անցած ուրբաթ ձմեռն իր հերթական փորձն է ձեռնարկել Մոսկվայի մարզի տարածքում հաստատվելու համար։ Ցուրտ մթնոլորտային ճակատը, որը հատում է Եվրոպական Ռուսաստանի կենտրոնական շրջանների տարածքը հյուսիսից հարավ միջանցքով՝ ջերմաստիճանի կտրուկ անկում է առաջացրել:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարողՆարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.
Ռոսավիացիան արտադրողների հետ քննարկում է ռուսական օդանավերը հատուկ տերմինալներով հագեցնելու հարցը՝ ուղևորներին թռիչքի ժամանակ ինտերնետ ծառայություն մատուցելու համար։ Այս մասին TASS-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Յադրովը։
Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Ճ․-ն և 14-ամյա Ա․ Չ․-ն։ Նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ռ․ Ճ․-ն և Ա․ Չ․-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը խոստացել էր՝ մեդալներ նվաճած մարզիկներն ու նրանց մարզիչները տարեվերջին կարժանանան պարգևների։
Ղրղզական «Meadi LLC» շինարարական ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության դեմ՝ պնդելով, որ այն դեռևս ավելի քան 3 միլիոն դոլար է պարտք մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջան-Ղրղզստան բարեկամության այգու կառուցման համար, հաղորդում է OC Media-ն։
Հայաստան 2025․ իմ տեսանկյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։
Ժամը 17։05-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցում ռազմագիտության դասաժամին պտտաձողից վայր ընկելու հետևանքով «ձախ անմրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս տղա։
Ժամանակն է ռազմավարական լուծումների։ Հայաստանի հյուսիսային տրանսպորտային ուղիների արդիականացման շուրջ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. եկեղեցու դեմ կառավարության ճնշումները բևեռացնում են հասարակությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Աբովյանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ովքեր բնակություն են հաստատել Աբովյանում ու հարակից բնակավայրերում:
Թաիլանդը չի դադարեցնի մարտերը Կամբոջայի հետ սահմանին: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է վարչապետ Անութին Չանվիրակունը։
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի չորրորդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ՝ 2026 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։
ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամները հրապարակել են հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի լուսանկարը, որտեղ նա մերկ է լոգարանում՝ ծածկված ցնցուղի վարագույրով, ինչպես նաև Դոնալդ Թրամփի գլխի տեսքով դդմի լուսանկար։
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ եվրոպացի դիվանագետները կարծում են, որ անիրատեսական է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը 2027 թվականին։
Այսօր Թբիլիսիում ժամը 20.00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։
Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: