Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Դրա մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ինչպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների չարաշահումը որպես հետապնդման գործիք, այնպես էլ երկրում խոսքի ազատության, խաղաղության քարոզչության և հանրային քննադատության քրեականացումը։

Նրանք կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նրանց թվում՝ Կառլովի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին և թալիշ ազգային փոքրամասնության հետազոտող և «Թալիշ ազգային ակադեմիայի նորություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Իգբալ Աբիլովին։

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են նաև երկու այլ գիտնականների՝ Գուբադ Իբադօղլուի և Ֆազիլ Գասիմովի նկատմամբ անարդար և կամայական դատավճիռը, ինչպես նաև ամենախիստ կերպով դատապարտել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ընդդիմադիր ականավոր առաջնորդ Ալի Քարիմլիի ձերբակալություն։

Մանրամասները` սկզբնաղբյուրսկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս